ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

Հայաստանում <<Էմերալդ ցանցի ձևավորում>>, երկրորդ փուլ>> Եվրամիության/Եվրախորհրդի համատեղ ծրագիր


Ծրագրի անվանումը - Հայաստանում <<Էմերալդ ցանց>>, երկրորդ փուլ>> Եվրամիության/Եվրախորհրդի համատեղ ծրագիր /“Emerald Network, Phase II” in Armenia, European Union/ Council of Europe Joint Programme/

Ծրագրի նպատակը - Հայաստանում “Էմերալդ ցանց” -ի (Emerald Network) ձևավորում:

Ծրագրի իրականացման ժամկետները (սկիզբը - ավարտը) - 2014-2015թթ.

Կատարված աշխատանքները՝
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է սեմինար՝ Եվրախորհրդի փորձագետների, Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Ներկայումս իրականացվում է՝
- Հայաստանի 2013թվականի աշխատանքների արդյունքների վերաբերյալ Եվրախորհրդի գիտական փորձագետների հանձնարարականների կատարման ուսումնասիրություն, նկարագրվել և քարտեզագրվել են (GIS) չորս նոր ընտրված բնակմիջավայրեր,
- ճշգրտման արդյունքում վերանայվել և երկու տարբեր սայտերի է տարանջատվել՝ <<Դիլիջան>> ազգային պարկ-<<Իջևան արգելավայր>> համատեղ սայտը: Քարտեզագրվել են առանձնացված՝ <> National park>> և <<13-AM Ijevan>> State Reservation>> սայտերի սահմանները, տարածքում առկա տեսակներն ու բնակմիջավայրերը /Res.4, Res 6/,
- կազմակերպվել է Էմերալդ թիմի անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Թբիլիսիում /հոկտեմբերի 23-24-ը/ կազմակերպված Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռակողմ կենսաշխարհագրական սեմինարի արդյունքներն ու առաջարկները Էմերալդ ցանցի տվյալների բազայի վերագնահատման վերաբերյալ,
- լրամշակվել է <<Էմերալդ ցանց>>-ի տվյալների բազան` ցանցի տարածքներում Res.6-ում ընդգրկված և Հայաստանում հանդիպող 117 թռչնատեսակների, 8 բուսատեսակների և Res.4-ում բնակմիջավայրերի մասով,
- Քարտեզագրվել է <<Արևիկ>> ազգային պարկ>> սայտի սահմանները, ճշգրտվել Res.6-ում ընդգրկված տեսակների տարածվածությունն ու կազմը, բնակմիջավայրերի ցանկը:
- ընթացքի մեջ են BirdLife International-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ 117 թռչնատեսակների տվյալների բազայի համադրման աշխատանքները՝ բոլոր սայտերի մասով.
- պատրաստվել է երկու զեկույց՝ Ծրագրի շրջանակներում 2014 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին և ազգային մակարդակով մինչ օրս կատարված ամբողջական աշխատանքների վերաբերյալ, ներառյալ՝ ազգային ռազմավարություններում, զեկույցներում և այլ փաստաթղթերում <<Էմերալդ ցանց>>-ի վերաբերյալ տեղեկատվության առկայության վերաբերյալ` ս.թ. դեկտեմբերի 1-ին նախատեսվող Ղեկավար կոմիտեի նիստին ներկայացնելու նպատակով:
- <<Կլիմայի փոփոխության մասին>> ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո` Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում>> ծրագրի հետ համատեղ տպագրվել է <<Էմերալդ ցանց>> և կլիմայի փոփոխություն 2015 թվականի բնապահպանական ուղղվածության օրացույցը:

- <<Էմերալդ>> ցանցի 14 տարածքներում գույքագրվել են Հայաստանում տարածված /հիմք՝ Res.6/ 117 թռչնատեսակներ:

- Կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացվել կատարված աշխատանքների վերաբերյալ սեղմ հաշվետվություն (անգլերեն լեզվով՝ 6 թերթ).

- ընթացքի մեջ են <<Էմերալդ ցանց>>-ին նվիրված գրքի մշակման և ձևավորման աշխատանքները:

- պատրաստ է <<Էմերալդ>> ցանցի վերաբերյալ գիրքը՝ տպագրության համար

- պատրաստվել է կատարված աշխատանքների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը: