ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
կարգավիճակ


Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը բնապահպանության նախարարության կազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:
Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և իր կանոնադրությամբ:
ՀՀ կառավարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հիմնարկի կանոնադրությամբ:

Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение "Бюро по реализации экологическиx программ" министерства охраны
природы Республики Армения.
3) անգլերեն լրիվ՝ State Agency "Environmental prօject implementation unit” at tհe Ministry օf Natսre Protection օf tհe Repսblic օf Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ԲՆ «ԲԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ "АРЭП" МОП РА.
6) անգլերեն կրճատ` SA "EPIU” MօNP RA: