ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ԼՈՒՐԵՐ
 ՀՂՈՒՄՆԵՐ
 

ԹԵԺ ԳԻԾ
 
Բողոքներ և առաջարկություններ
 
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊՀ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը նախկինում գործած «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի և դրա վերակազմակերպմամբ ստեղծված «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն ու գործունեության շարունակողն է:
«Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 29-ի N786 որոշմամբ: Հիմնարկի ստեղծման նպատակը կառավարության որոշումում սահմանված է այսպես. «Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրով նախատեսված բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման փուլի աշխատանքների իրականացման համար ստեղծել «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ»:
Համաձայն գործող օրենսդրության` ՀՀ բնապահպանության նախարարի 05.09.2001 թվականի N176 հրամանով հաստատվել է «ԲՊԿՉՆ» ԾԻԳ ՊՀ-ի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 03.10.2001 թվականի N707 որոշմամբ ձևավորվել է ԾԻԳ-ի կառավարման խորհրդի անհատական կազմը:
2002 թվականի հավաքագրվել է ԾԻԳ-ի աշխատակազմը, որի միջոցով մինչև 2009 թվականի մայիս իրականացվել է «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիրը»` ֆինանսավորված Համաշխարհային Բանկի, Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի և Շվեդական SIDA-ի կողմից: Այդ տարիների ընթացքում ԾԻԳ-ում որպես տնօրեններ աշխատել են Գ. Մինասյանը, Գ. Ղազինյանը, Ա. Իսոյանը, Ա. Բադալյանը, Վ. Մարտիրոսյանը:
ԾԻԳ-ը ձևավորելիս հաջողվել է հավաքագրել պրոֆեսիոնալ կազմ, որն ապահովել է ծրագրի իրականացումը:
2009թ-ի հուլիսի 16 ՀՀ կառավարության «N837-Ն» որոշմամբ «ԲՊԿՉՆ» ԾԻԳ ՊՀ-ը վերակազմակերպվել է որպես «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ:2010 թ-ին ՀՀ կառավարության «N1191-Ն» որոշմամբ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա ստեղծվել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը, որի տնօրեն է նշանակվել Վիկտոր Մարտիրոսյանը:
2014թ. հունիսից մինչև 2016 թ. հունիսը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն ղեկավարել է Գրիշա Հովհաննիսյանը:
23 հունիսի 2016 թ-ի վարչապետի 549 - Ա որոշման համաձայն <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Ներսիսյանը, ով պաշտոնավարել է մինչ 2017թ-ի սեպտեմբերի 20-ը:
ՀՀ վարչապետի 2017թ-ի սեպտեմբերի 20-ի թիվ 1051-Ա որոշմամբ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի տնօրեն է նշանակվել Մերուժան Գալստյանը: